Ժոզե Մոուրինյոն խոստովանել է, որ իր համար «Չելսիում» հանդես գալու ամենամեծ հաջողությունը կլինի Պրեմիեր Լիգայի չեմպիոնության համար պայքարում «Մանչեսթեր Սիթիին» հաղթելը:
«Կապույտների» պորտուգալացի մարզիչը, ում շնորհիվ իր ներկայիս թիմը առաջնությունում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը, չեմպիոնական պայքարի հիմնական ֆավորիտ է համարում «Մանչեսթեր Սիթիին»: Մոուրինյոյի կարծիքով, չեմպիոնական պայքարում «Սիթիին» անցնելը մեծ հաջողություն կլինի իր համար:
-Եթե չեմպիոնության համար պայքարում հաղթենք «Սիթիին», ապա դա կլինի «Չելսիի» ամենամեծ նվաճումը:
Այո, մենք արդեն չեմպիոն ենք դարձել, սակայն այդ ժամանակ ամեն ինչ այլ էր: Հատկապես մեր երկրորդ մրցաշրջանում, երբ առաջին օրվանից սպանեցինք ինտրիգը,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: