«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի պատրաստվում բաց թողնել իր հարձակվող Ֆերնանդո Տորրեսին, ում ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»:
Ինչպես հաղորդում է ESPN-ը, 30-ամյա իսպանացու միջոցով «Միլանը» ցանկանում է փոխարինել «Լիվերպուլ» տեղափոխվող Մարիո Բալոտելլիին:
-Ես ցանկանում եմ թիմում ունենալ երեք հարձակվող: Երբեմն ես խաղում եմ երկու հարձակվողով, իսկ մեկը մնում է պահեստայինների նստարանին, երբեմն մեկը որակազրկվում կամ վնասվածք է ստանում: Նա կխաղա և գոլեր խփի, նա շատ օգտակար կլինի մեզ համար: Ֆերնանդոն հիանալի երիտասարդ է, ուստի ես որևէ խնդիր չեմ տեսնում,- ասել է Մոուրինյոն: The Guardian