«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պաշտպանել է իր նախկին ֆուտբոլիստ Դավիդ Լուիզին, ով անցած ամիս 50 մլն ֆունտով տեղափոխվեց ՊՍԺ:
Աշխարհի առաջնության առաջին կիսաեզրափակչում երեկ Լուիզի հավաքականը ամոթալի պարտություն կրեց գերմանացիներից՝ 7:1: Այդ խաղից հետո շատերը սկսեցին քննադատել Լուիզին, ում տրանսֆերը պաշտպանի համար ռեկորդային էր:
-Ես կարծում եմ, որ արդարացի չէ ֆուտբոլիստին առանձնացնել թիմից, քանի որ ամբողջ թիմը վատ խաղաց: Դավիդը սխալներ թույլ տվե՞ց: Ա՛յո: Սակայն սխալվեց նաև Դանտեն, Մարսելոն, Ֆերնանդինյոն: Ամբողջ թիմը սխալներ թույլ տվեց:
Կարծում եմ՝ նրա փոխարեն կարող էր լինել ցանկացած ֆուտբոլիստ, ցանկացած մարզիչ,- ասել է Մոուրինյոն: Yahoo