«Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին խոստովանել է, որ «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն այս ամառ իրեն հրավիրել է «Սթեմֆորդ Բրիջ»:
«Չելսին» դեռևս 2010թ-ին էր հետաքրքրվում Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստով, երբ «կապույտների» ղեկին դեռ Կարլո Անչելոտին էր:
«Չելսիի» ներկայիս մարզիչը ևս փորձել է ձեռք բերել Ռիբերիին, սակայն նա գերադասել է մնալ Մյուխենում: Ի դեպ, օգոստոսի վերջին «Բավարիան» և «Չելսին» ուժերը կչափեն Եվրոպայի Սուպերգավաթի խաղում:
-Մենք հաճախ ենք խոսում Մոուրինյոյի հետ: Նա ցանկանում էր, որպեսզի ես տեղափոխվեի «Չելսի»: Մենք լավ հարաբերությունների մեջ ենք և փոխադարձ հարգանք ունենք: Բայց ես ցանկանում եմ հաղթել նրան,- Kicker-ի հետ հարցազրույցում հայտնել է Ռիբերին: