«Մադրիդի Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի գործակալը հայտնել է, որ պորտուգալացի մարզիչը 80% հավանականությամբ կտեղափոխվի «Չելսի»:
Վերջին օրերին ակտիվորեն խոսվում է, որ Մոուրինյոն ցանկանում է լինել այն ակումբում, որտեղ իրեն սիրում են: Արդեն հայտնի է դարձել, որ Ժոզեն հանդիպում է ունեցել «կապույտների» սեփականատեր Ռոման Աբրամովիչի հետ:
Գործակալ Ժորժ Մենդեսը հաստատում է, որ Մոուրինյոյի վերադարձը «Սթեմֆորդ Բրիջ» շատ հավանական է:
-Դորտմունդի «Բորուսիայի» հետ խաղից հետո Մոուրինյոն պարզ ասաց, որ ցանկանում է հեռանալ և շատ բարձր է հավանականությունը, որ նա կվերադառնա «Չելսի»:
«Չելսիի» երկրպագուները սիրում են Ժոզեին,- Radio Mana Mana Sport-ին տված հարցազրույցում ասել է Մենդեշը: