«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ «Աստոն Վիլլայում» իր գործընկեր Պոլ Լամբերտն իրեն հիշեցնում է իր ոչ վաղ անցյալը:
Մրցավարի վիճահարույց որոշումները թիմերի երեկվա խաղի ընթացքում Լամբերտի մոտ մեծ զայրույթ առաջացրեցին: Եվ Մոուրինյոյի կարծիքով, «Վիլլայի» մարզչի նման պահվածքը նման է իր երիտասարդ տարիների պահվածքին:
-Պոլն իրեն պահում է այնպես, կարծես խաղադաշտում լինի: Նա ինձ է հիշեցնում 10 տարի առաջ, երբ ես բողոքում էի մրցավարի ցանկացած որոշումից, ցանկանում էի մարզել իմ թիմին և միևնույն ժամանակ սուլիչն ինձ մոտ պահել:
Լամբերտը հենց այդպիսին է, բայց նա անպայման կփոխվի: Ժամանակը և փորձը նրան կփոխեն, քանի որ նա բողոքարկում է մրցավարական ցանկացած որոշում:
Նա դեռ երիտասարդ, սակայն շատ խելացի է: Նրան հաջողվել է ֆուտբոլիստներին իր խաղաոճը փոխանցել,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Daily Maily-ը: