«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Էշլի Քոուլին համարում է Անգլիայի լավագույն ձախ պաշտպանը:
Պորտուգալացի մարզչի կարծիքով, Քոուլն արժանի է աշխարհի առաջնությանը մասնակցելուն, չնայած որ կորցրել է տեղը «Չելսիի» հիմնական կազմում:
-Ես կարծում եմ, որ Քոուլն Անգլիայի լավագույն ձախ պաշտպանն է: Այո, նա մշտապես չի խաղում, սակայն երբ խաղում է, բարձր մակարդակով է հանդես գալիս: Կարծում եմ դա այն է, ինչ ուզում է լսել Ռոյ Հոջսոնը,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը:
Ավելացնենք, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտին կլրանա Քոուլի պայմանագիրը «Չելսիի» հետ և դեռ անորոշ է նրա ապագան լոնդոնյան ակումբում: