Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը կարող է տեղափոխվել «Լիվերպուլ»: Այս մասին մասին գրում են բրիտանական թերթերը:
CaughtOffside պարբերականի հաղորդմամբ, մեր հայրենակիցը հետաքրքրել է անձամբ «կարմիրների» մարզիչ Բրենդան Ռոջերսին: Սպասվում է, որ առաջիկա հանգստյան օրերին Ռոջերսը կհանդիպի ֆուտբոլիստի գործակալի հետ: Ռոջերսն առաջին անգամ տպավորվել է Մովսիսյանի խաղով, երբ Հենրիխ Մխիթարյանի խաղն էր հետևում Հայաստանի ազգային հավաքականում:
Ավելացնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ Պրեմիեր Լիգայի միանգամից մի քանի ակումբներ հետաքրքրում են Մովիսիյանի ծառայություններով, ով Ռուսաստանի առաջնության նախորդ մրցաշրջանի 27 խաղում խփել է 16 գոլ: