Միլանի «Ինտերի» նախագահ Մասիմո Մորատին հաստատել է, որ «Տոտտենհեմը» հետաքրքրված է կիսապաշտպան Ֆրեդի Գուարինի ձեռքբերմամբ:
Լուրերի համաձայն, լոնդոնցիներն իրենց առաջարկությունն արել են 26-ամյա կոլումբիացուն գնելու համար, բայց «Ինտերը» հրաժարվել է 17 մլն ֆունտից: Այնուամենայնիվ, լոնդոնյան ակումբը դեռևս հետաքրքրված է ֆուտբոլիստով:
-«Տոտտենհեմն» իսկապես հետաքրքրված է,- Մորատիի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:
Իսկ «Կորինտիանսի» և Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Պաուլինյոն հերքել է տեղեկությունն այն մասին, որ իր գործակալ Ջուլիանո Բերտոլուչին մեկնել է Լոնդոն, որպեսզի համաձայնեցնի իր տեղափոխությունը «Տոտտենհեմ»:
-Նա բանակցություններ չի վարում: Ջուլիանոն շատ հաճախորդներ ունի: Ես միակը չեմ: Ճիշտ է, որ նա Անգլիայում է, բայց նա շատ հաճախորդների հետ է աշխատում: Նրանք ասում են, որ Ջուլիանոն աշխատում է «Կորինտիանսից» իմ տեղափոխության վրա, բայց դա այդպես չէ,- Terra-ի հետ հարցազրույցում հայտնել է Պաուլինյոն: