Sky Sports-ի հաղորդմամբ, Իսպանիայի ազգային հավաքականի պաշտպան Ալբերտո Մորենոյին գնելու համար «Լիվերպուլը» պաշտոնական առաջարկ է արել «Սևիլյային»:
Բրենդան Ռոջերսի առաջնային նպատակներից մեկը պաշտպանության ձախ եզրը ուժեղացնելն է, և այժմ «կարմիրները» սպասում են Մորենոյի համար արված առաջարկի պատասխանին: Աղբյուրի հաղորդմամբ առաջարկի չափը կազմում է 16 մլն ֆունտ:
Հաղորդվում է նաև, որ այդ տրանսֆերին կարող է մաս կազմել 20-ամյա Սուսոյի տեղափոխությունը «Սևիլյա», ով այս մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս «Ալմերիայում»:
21-ամյա Մորենոն 2013/14 մրցաշրջանի ընթացքում «Սևիլյայի» կազմում մասնակցել է 40 խաղի՝ իր թիմին օգնելով բարձր տեղ զբաղեցնել Լա Լիգայում: