Մոսկվայի ԲԿՄԱ-ի հարձակվող Ահմեդ Մուսան հայտնել է, որ «Մանչեսթեր Սիթին» թույլ է խաղում պաշտպանությունում, և բանակայինները կփորձեն երեքշաբթի օրը օգտվել դրանից:
Վաղը «քաղաքայինները» Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի իրենց հերթական խաղը կանցկացնեն՝ այս անգամ մրցելով ԲԿՄԱ-ի հետ: Մեկնարկային երկու խաղերից մեկ միավոր վաստակած «Սիթիին» այդ խաղում հաղթանակը շատ է անհրաժեշտ:
-Նրանք շատ թույլ են խաղում պաշտպանությունում, և մենք կփորձենք օգտվել դրանից: Կարծում եմ՝ «Սիթին» «Բավարիայից» թույլ է, որի հետ մենք հավասար խաղացինք,- նիգերիացու խոսքերն է մեջբերում BBC-ն: