«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջո Ալենը ուսի վնասվածքի պատճառով ենթարկվել է վիրահատության և այժմ ստիպված է բաց թողնել մրցաշրջանի մնացած հատվածը:
23-ամյա կիսապաշտպանին վնասվածքը անհանգստացնում էր հոկտեմբերից: Չնայած այդ խնդրին, Ալենը շարունակեց խաղալ: Ջոն պլանավորել էր ավարտել մրցաշրջանը և նոր միայն գնալ վիրահատության, սակայն վնասվածքը շատ էր խանգարում ուելսցուն:
Ինչպես հաղորդում է The Guardian-ը, Ալենը վերջապես համաձայնվել է ենթարկվել վիրահատության, ինչի պատճառով ֆուտբոլիստը ստիպված է եղել մերժել Ուելսի հավաքակնի հրավերը:
Ավելացնենք, որ ապաքինման համար կպահանջվի մի քանի շաբաթ, սակայն Ալենը առանց որևէ սահմանափակման, մնացած թիմի հետ կհասցնի մասնակցել նախամրցաշրջանային մարզումներին: