«Մանչեսթեր Յունայթեդի» ձախ պաշտպան Պատրիս Էվրան մրցաշրջանի ավարտին կհեռանա մանչեսթերյան ակումբից: Այս մասին հաղորդում է Manchester Evening News-ը:
Երբ 2011թ-ին ֆրանսիացի պաշտպանը պայմանագիր ստորագրեց «կարմիր սատանաների» հետ, կար մի կետ, ըստ որի պայմանագիրն ավտոմատ կերկարաձգվի ևս 12 ամսով, եթե վերջին մրցաշրջանում Պատրիսը նվազագույնը 25 անգամ հայտնվի «Յունայթեդի» մեկնարկային կազմում:
Էվրան 25 խաղի մասնակցել է մինչև Նոր Տարի, սակայն նա ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը:
Ավելացնենք, որ Էվրան «Յունայթեդին» է միացել 2006թ-ին՝ Նեմանյա Վիդիչի հետ, ով նույնպես այս մրցաշրջանի ավարտին կլքի «կարմիր սատանաներին»: Հաղորդվում է, որ Էվրան կվերադառնա հայրենիք՝ տեղափոխվելով ՊՍԺ կամ «Մոնակո»: