«Տոտտենհեմի» վինգեր Բրայան Խիլը 2022/23 մրցաշրջանի մնացած մասը վարձավճարով կանցկացնի «Սևիլիայում»:
Հենց «Սևիլիայից» Խիլը ժամանեց «Տոտտենհեմ» 2021 թվականի ամռանը: 21 ամյա իսպանացին իրականում չկարողացավ խաղալ «շպորների» կազմում և անցած մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով անցկացրեց «Վալենսիայում»:
Այս անգամ Խիլը, ով այս մրցաշրջանում հանդես է եկել Պրեմիեր լիգայի չորս խաղերում, գործուղվում է «Սևիլիա», սակայն վարձավճարային պայմանագիրը չի ներառում գնելու տարբերակ կամ պարտավորություն։
Մինչ օրս Բրայանը «Տոտտենհեմի» կազմում անցկացրել է 31 հանդիպում, սակայն ոչ մի գոլ չի խփել։