Անգլիայի ֆուտբոլի ասոցացիան հնարավոր է պատժի «Վեստ Հեմի» գլխավոր մարզիչ Սեմ Ելլարդայսին մրցավար Ֆիլ Դաուդին քննադատելու համար:
Անգլիայի գավաթի 3-րդ փուլի երկրորդ խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալեց «Վեստ Հեմին» և հաղթելով 1:0 հաշվով՝ դուրս թողեց Ելլարդայսի թիմին հետագա պայքարից:
Այս հանդիպումից հետո «Վեստ Հեմի» գլխավոր մարզիչը դժգոհել էր Դաուդի մրցավարությունից և իրեն թույլ տվեց քննադատել նրան, որովհետև նա չնշանակեց 11 մետրանոց՝ հօգուտ «Վեստ Հեմի»:
Այժմ սպասվում է, որ ֆուտբոլի ասոցացիան պաշտոնապես մեղադրանք կներկայացնի, որից հետո մասնագետին սպասվում է պատիժ: Ինչպես հայտնում է Daily Mirror պարբերականը, Ելլարդայսը ստիպված է լինելու տուգանք վճարել:
Չի բացառվում նաև, որ Ելլարդայսը կորակազրկվի մի քանի խաղով: