• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Յագո Ասպասը վերադարձել է Իսպանիա, սակայն կդառնա «Լիվերպուլի» խաղացող

Յագո ԱսպասԻսպանական «Սելտայի» հարձակվող Յագո Ասպասը վերադարձել է Իսպանիա՝ այդպես էլ պայմանագիր չստորագրելով «Լիվերպուլի» հետ: Այդուհանդերձ գործարքը մոտակա ժամանակահատվածում պետք է իրականացվի:

Այս երեքշաբթի Ասպասը բուժզննում է անցել «կարմիրների» մարզաբազայում և քննարկել է անձնական պայմանագրի պայմանները: Բայց հաջորդ օրը Յագոն վերադարձել է Իսպանիա:

Ջոնաթան Ասպասը` «Սելտայի» ռմբարկուի եղբայրը և գործակալը, խոստովանել է, որ ձգձգումը կապված է բյուրոկրատական հարցերի խախտումների հետ, և Յագոյի տեղափոխությունը «Լիվերպուլ» ավելի ուշ կիրականացվի:

-Ոչ մի խնդիր չպետք է լինի: Հիմա պետք է միայն լուծել բյուրոկրատական խնդիրները,- Radio Galega-ի հետ հարցազրույցում հայտնել է Ջոնաթանը:

Լուրերի համաձայն, երկու ակումբներն արդեն համաձայնեցրել են ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը` 7 մլն ֆունտ: Լա Լիգայի այս մրցաշրջանում Յագոն 12 գոլի հեղինակ է դարձել: