Համաձայն Daily Mirror-ի, «Արսենալի» նորեկ Յայա Սանոգոն Ֆրանսիայի երիտասարդական հավաքականից վնասվածքով է վերադարձել ակումբ:
20-ամյա Սանոգոն, ով «զինագործների» հետ ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով է պայմանագիր կնքել, մեջքի վնասվածքի պատճառով սպասվածից շուտ է վերադարձել «Էմիրեյթս»:
«Արսենալի» բժիշկների կարծիքով, Յայայի վնասվածքն այնքան էլ լուրջ չէ: Սակայն հարձակման գծում տարբերակների բացակայությունը ստիպում է լոնդոնցիների գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին լուծումներ փնտրել:
Ինչպես հայտնի է, բացի թիմի հիմնական հարձակվող Օլիվյե Ժիրուից, Վենգերը կարող է հույսը դնել միայն Նիկլաս Բենդտների վրա, ում չհաջողվեց ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում այլ ակումբ տեղափոխվել: