«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեն ճանաչվել է 2012թ-ի Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ: Այս մրցանակը իվուարցին ստանում է երկրորդ տարին անընդմեջ:
29-ամյա Տուրեի հետ այս մրցանակի համար պայքարում էին «Չելսիի» նախկին հարձակվող Դիդիե Դրոգբան և «Բարսելոնայի» կիսապաշտպան Ալեքս Սոնգը, ով քվեարկության արդյունքում ճանաչվեց երկրորդը:
Նշենք, որ Տուրեն հանդես է գալիս բարձր մակարդակով և կարող է անցնել Սամուել Էտո’Օյին, ով չորս անգամ է արժանացել լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: