«Մանչեսթեր Սիթիի» և Կոտ դը Իվուարի ազգային հավաքականի կիսապաշտպան Յայա Տուրեն երրորդ տարին անընդմեջ ֆուտբոլի աֆրիկյան կոնֆեդերացիայի վարկածով ճանաչվել է Աֆրիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստ:
30-ամյա Տուրեի հետ տարվա լավագույն ֆուտբոլիստ կոչմանը հավակնում էին «Գալաթասարայից» իր հայրենակից Դիդիե Դրոգբան և «Չելսիից» նիգերիացի կիսապաշտպան Ջոն Օբի Միկելը:
Մինչ այժմ այս մրցանակին երեք անգամ արժանացել էին գանացի Աբեդի Պելեն և կամերունցի Սամուել Էտո՚Օն:
Հիշեցնենք, որ անցած ամիս Յայան Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց BBC-ի վարկածով: