«Լիվերպուլի» գործադիր տնօրեն Յան Էյրը վստահ է, որ հարձակվող Լուիս Սուարեսը կմնա «Էնֆիլդում»:
Որոշ ժամանակ առաջ Սուարեսն ակնարկեց, որ հնարավոր է հեռանա «Լիվերպուլից»: Նա խոստովանել է, որ պատրաստ է դիտարկել այն ակումբների առաջարկները, որոնք հնարավորություն ունեն հաղթելու եվրոգավաթներում:
Միևնույն ժամանակ Լուիսն ունի 4-ամյա պայմանագիր «կարմիրների» հետ: Էյրը հույս ունի, որ ուրուգվայցին կաշխատի մինչև վերջ:
-Մենք 100%-ով վստահ ենք, որ Սուարեսը կմնա մեր ակումբում: Հնարավոր է, որ նրա խոսքերը սխալ են թարգմանվել կամ մեկնաբանվել:
Մենք ցանկություն չունենք նրան վաճառել: Նա ֆանտաստիկ խաղացող է, թիմին մեծ օգուտ է բերում:
Լուիսն ունի 4-ամյա պայմանագիր, և մենք հույս ունենք, որ նա կմնա ակումբում մինչև պայմանագրի լրանալը,- հայտնել է Էյրը: BBC