«Կրիստալ Փելեսի» նախկին գլխավոր մարզիչ Յան Հոլոուեյը կարծում է, որ միայն Վիլֆրիդ Զախան է մեղավոր, որ «Մանչեսթեր Յունայթեդում» իրեն դրսևորելու հնարավորություն չստացավ:
Հիշեցնենք, որ Զախան «կարմիր սատանաներին» միացավ նախորդ ամառ: «Փելեսի» սանին ֆուտբոլային շատ մասնագետներ համարում էին «Նոր Քրիշտիանու Ռոնալդու»:
Սակայն մինչ այս պահը 21-ամյա Զախան Պրեմիեր Լիգայում ընդամենը 28 րոպե է անցկացրել: Հոլոուեյի կարծիքով, այդ ամենի համար մեղավոր է միայն Զախան:
-Նա իր այդ տարիքում այնքան տաղանդավոր է, որպիսին չեմ տեսել իմ ֆուտբոլիստի և մարզչական կարիերայի ընթացքում: Նա այժմ պետք է ապացուցի, որ ունի նաև իր խառնվածքը:
Վիլֆրիդը «Յունայթեդում» իր ձախողությունների համար կարող է միայն մեկ մարդու մեղադրել, և դա հենց ինքն է: Նա հիմնական կազմի ֆուտբոլիստ չդարձավ միայն այն պատճառով, որ չպահանջեց մարզչից: Ֆուտբոլիստները սիրում են պատճառաբանություններ փնտրել, սակայն շատ դեպքերում հենց իրենք են մեղավոր լինում:
Երբ Սէր Ալեքսից հետո եկավ Դևիդ Մոյեսը, բոլոր ֆուտբոլիստներն էլ հավասար շանսեր ունեին և հավասարապես պայքարեցին իրենց տեղերի համար:
Իր 18 տարեկան հասակում դա հասկացավ Յանուզայը, ով շատ ավելի քիչ փորձ ուներ, քան Զախան: Հուսով եմ, որ Վիլֆրիդը նույնպես կհասկանա և կպայքարի իր տեղի համար,- ասել է Հոլովեյը: Daily Mirror