Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Յան Ռայթը քննադատել է Գրեհեմ Փոթերին այն բանի համար, թե ինչպես է «Չելսիի» գլխավոր մարզիչը օգտագործում եզրային հարձակվող Ռահիմ Ստերլինգին:
«Մանչեսթեր Սիթիից» 50 միլիոն ֆունտ ստեռլինգով տեղափոխվելուց հետո «Չելսիի» կազմում անցկացրած 16 խաղում Ստերլինգը խփել է ընդամենը 5 գոլ և կատարել երկու գոլային փոխանցում:
«Սիթիում» Սթերլինգը վաստակել է Եվրոպայի լավագույն հարձակվողական ոճի խաղացողներից մեկի համբավը, սակայն Փոթերի՝ «Սթեմֆորդ Բրիջ» գալով, Ռահիմը պետք է տարբեր դերեր խաղա, այդ թվում՝ եզրային պաշտպանի դիրքում: Իսկ Ռայթը ճիշտ չի համարում:
«Այն, ինչ Գրեհեմ Փոթերն այս պահին անում է Սթերլինգի հետ, շփոթեցնող է, ես չեմ կարող դա տեղավորել գլխիս մեջ»:
«Երբ ես վերլուծեցի նրանց հանդիպումը «Բրայթոնի» դեմ, ես նկատեցի, որ «Բրայթոնը» պարզապես պատռեց նրանց եզրային պաշտպաններին, քանի որ Պուլիշիչը և Ստերլինգը պետք է փորձեին օգնել Չալոբային և Կուկուրելային, բայց դա տեղի չունեցավ, և ես չեմ կարողաղնում դա հասկանալ»:
«Նա ընդհանրապես չի կարող բավարարվել այս դերով, հատկապես, եթե նայեք, թե նա ինչպես էր խաղում «Սիթիում», որտեղ ամեն ինչ կենտրոնացած էր նրա խաղի հարձակվողական որակների վրա։
«Նրա համար պետք է շատ տարօրինակ և դժվար լինի գնալ նոր ակումբ և խաղալ այս ձևով: Հուսով եմ, որ նրանք շուտով կկարողանան դա շտկել», – Ռայթի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: