Նախկինում հայտնի պաշտպան Յապ Ստամն այս ամառ նորից կհագնի «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաշապիկը:
Ստամն «Օլդ Թրաֆորդում» անցկացրել է ընդամենը երեք տարի, սակայն այդ ընթացքում երեք անգամ հաղթել է Պրեմիեր Լիգան, ինչպես նաև «կարմիր սատանաների» հետ նվաճել է հայտնի թրեբլը 1999 թվականին:
Ավելի ուշ «մանկունյանցիների» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը Ստամի վաճառքն անվանեց իր կարիերայի մեծագույն սխալը:
Յապն ավարտել է ֆուտբոլային կարիերան դեռ 2007 թվականին, սակայն հունիսի 2-ին կվերադառնա Մանչեսթեր, որպեսզի մասնակցի բարեգործական խաղին՝ «Յունայթեդի լեգենդներն» ընդդեմ Մադրիդի «Ռեալի»:
Ինչպես հայտնում է Manchester Evening News, այս խաղին մասնակցելու է նաև «մանկունյանցիների» նախկին դարպասապահ Էդվին Վան դեր Սարը: