«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հաստատել է, որ իր ակումբը բանակցություններ է վարում պաշտպան Դիեգո Դալոտի և հարձակվող Մարկուս Ռաշֆորդի հետ:
Դալոտն ու Ռաշֆորդը «Յունայթեդի» հիմնական խաղացողներից են այս մրցաշրջանում, սակայն երկուսի պայմանագրերն էլ ավարտվում են եկող ամառ:
Այնուամենայնիվ, Տեն Հագը անհանգստանալու պատճառ չի տեսնում, քանի որ «Յունայթեդը» երկուսի համար էլ պայմանագիրը 12 ամսով երկարաձգելու տարբերակ ունի, և «կարմիր սատանաները» դա կօգտագործեն՝ հունվարի սկզբին օտարերկրյա ակումբներին Դիեգոյից և Մարկուսից հեռու պահելու համար:
«Մենք բանակցություններ ենք վարում նրանց հետ պայմանագրերի երկարաձգման շուրջ, բայց մենք վերահսկում ենք նրանց ապագան, քանի որ մենք ունենք 12 ամսով պայմանագրերը երկարաձգելու հնարավորություն, և մենք կօգտվենք այդ տարբերակից»,- talkSPORT-ին ասել է Տեն Հագը: