«Մանչեսթեր Յունայթեդը» հուլիսին ԱՄՆ-ում նախամրցաշրջանային շրջագայության ժամանակ բանակցություններ կսկսի պաշտպան Լիսանդրո Մարտինեսի հետ նոր պայմանագրի շուրջ:
Իր վստահ ելույթով Մարտինեսը փարատեց իր հասակի վերաբերյալ բոլոր մտավախությունները, որոնք կային, երբ Լիսանդրոն անցած ամառ «Այաքսից» միացավ «Յունայթեդին»:
Մինչև մրցաշրջանի ավարտի ոտնաթաթի կոտրվածք ստանալը, Մարտինեսն այնքան վստահ էր հանդես գալիս, որ անգամ ծանր վնասվածքը չի խանգարում «կարմիր սատանաներին» նոր պայմանագիր առաջարկել նրան:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Լիսանդրոն կհրավիրվի բանակցությունների սեղանի շուրջ, երբ նա վերադառնա ամառային արձակուրդից ու Էրիկ Տեն Հագի թիմի հետ սկսի նախապատրաստվել նոր մրցաշրջանին։
Ավելացնենք, որ մինչ վնասվածքը 25 ամյա արգենտինացին Պրեմիեր լիգայում մասնակցել է 27 հանդիպման, իսկ 24 անգամ դուրս է եկել մեկնարկային կազմում։