«Մանչեսթեր Յունայթեդն» իր տրանսֆերային ցուցակում ավելացրել է «Տոտտենհեմի» վինգեր Գարեթ Բեյլին:
Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, «Յունայթեդի» գործադիր տնօրեն Էդ Վուդվորդը, ով «մանկունյանցիների» հետ գտնվում էր Հարավ-Արևելյան Ասիայում, Բեյլի տրանսֆերի համար վերադարձել է Եվրոպա:
Ինչպես հայտնի է, «Յունայթեդը» տրանսֆերային որոշակի խնդիրներ ունի: «Մանկունյանցիներին» չի հաջողվում Սեսկ Ֆաբրեգասի համար համաձայնության գալ «Բարսելոնայի» հետ, իսկ Ուեյն Ռունիի ապագան դեռ հարցականի տակ է:
Պարբերականը հայտնում է, որ «կարմիր սատանաները» պատրաստվում են 23-ամյա ուելսցու համար 60 մլն ֆունտ վճարել:
Առայժմ Դևիդ Մոյեսին չի հաջողվել «Յունայթեդում» տրանսֆեր իրականացնել և լուծել Ուեյն Ռունիի հետ կապված խնդիրը: Մինչ դեռ նրա մրցակիցներն արդեն լուրջ ձեռքբերումներ են ունեցել: