Ինչպես հաղորդում է The Guardian պարբերականը, «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է «Էվերթոնի» առաջատար ֆուտբոլիստներ Լեյթոն Բեյնսի և Մարուան Ֆելայնիի համար լիվերպուլցիներին 30 մլն ֆունտ վճարել:
Ինչպես երևում է, «Օլդ Թրաֆորդում» համակերպվել են այն մտքի հետ, որ Սեսկ Ֆաբրեգասը մնում է «Բարսելոնայում» և այժմ ցանկանում են որպես իսպանացուն այլընտրանք գնել Մարուան Ֆելայնիին:
Բելգացու տրանսֆերը մինչև օգոստոսի 31-ը կարող է գնել ցանկացած ակումբ, որը նրա համար 23.5 մլն ֆունտ կվճարի: Սակայն 25-ամյա բելիգիացուց բացի Անգլիայի չեմպիոնը ցանկանում է գնել նաև ձախ պաշտպան Լեյթոն Բեյնսին: Դևիդ Մոյեսի նախկին ֆուտբոլիստների համար «Յունայթեդը» պատրաստ է 30 մլն ֆունտ վճարել:
Ավելացնենք, որ երեկ «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը հայտնեց, որ իրենք ոչ մի առաջարկ չեն ստացել այս երկու ֆուտբոլիստների համար: