«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան վերջնականապես կորցրել է վստահությունը գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնի մոտ և մարզիչը այժմ փնտրում է իր թիմի համար նոր դարպասապահ:
Այսպիսի սենսացիոն բացահայտում է անում The Telegraph պարբերականը:
Կիրակի օրը Պրեմիեր Լիգայի հերթական տուրում «Յունայթեդը» ոչ-ոքի խաղաց «Տոտտենհեմի» հետ: «Մանկունյանցիները» Դե Խեայի սխալի պատճառով գնդակ բաց թողեցին ավելացրած ժամանակում:
Սակայն Սէր Ալեքսը մինչ այս խաղն էր կորցրել վստահությունը 22-ամյա ֆուտբոլիստի հանդեպ: Եթե «Ատլետիկոյից» 18 մլն ֆունտով ձեռք բերելու ժամանակ մարզիչը մտածում էր, որ Դե Խեան կարող է դառնալ հուսալի դարպասապահ և հանդես գալ բարձր մակարդակով, ապա այժմ մարզչի կարծիքով իսպանացին չի համապատասխանում Պրեմիեր Լիգայի ստանդարտներին:
«Յունայթեդի» պահեստայիններին կա Անդերս Լինդեգորը, ով «Ռեդինգի» հետ խաղում (3:4) զարմացրեց Ֆերգյուսոնին՝ ցույց տալով, որ ոչնչով չի տարբերվում Դե Խեայից: Այժմ շոտլանդացուն անհրաժեշտ է այնպիսի դարպասապահ, ինչպիսին Էդվին Վան Դեր Սարն էր:
«Կարմիր սատանաները» արդեն սկսել են տարբերակներ դիտարկել: Նրանց ուշադրության կենտրոնում են «Ստոկ Սիթիի» դարպասապահ Ասմիր Բեգովիչը, «Գալաթասարայի» դարպասապահ Ֆերնանդո Մուսլերան, ինչպես նաև «Բարսելոնայի» դարպասապահ Վիկտոր Վալդեսը և «Մադրիդի Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը:
Ավելացնենք, որ Դե Խեայի ծառայություններով հետաքրքրված են իսպանական երկու գրանտները՝ «Բարսելոնան» և «Մադրիեիդ Ռեալը»: