ՊՍՎ-ի վինգեր Կոդի Գակպոն հաստատել է, որ լրջորեն մտածում է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու մասին:
Գակպոն «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի տրանսֆերային նպատակներից մեկն է, չնայած նրան, որ շատ մոտ է Անտոնիի տեղափոխությունը «Այաքսից»:
23-ամյա հոլանդացին, ով այս մրցաշրջանում Էրդիվիզիայի երեք խաղում դարձել է 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ, տեղյակ է «կարմիր սատանաների» հետաքրքրության մասին, բայց դեռ որոշում չի կայացրել։
«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված ակումբներից է, բայց կան նաև այլ տարբերակներ»:
«Չնայած «Յունայթեդը» լուրջ տարբերակ է: Ես ամեն ինչից տեղյակ եմ:»,- ասել է Գակպոն ESPN-ին տված հարցազրույցում: