«Մանչեսթեր Յունայթեդը» հաջորդ մրցաշրջանի Չեմպիոնների լիգայից կարող է հեռացվել սէր Ջիմ Ռեթքլիֆի պատճառով:
Ներկայումս Ռեթքլիֆը 1,3 միլիոն ֆունտով «Յունայթեդի» 25 տոկոս բաժնետոմսերի ձեռքբերման շեմին է:
Բանն այն է, որ Ռեթքլիֆին է պատկանում նաև «Նիցցա» ակումբը, որն այս մրցաշրջանում շատ լավ է հանդես գալիս և այժմ ընդամենը մեկ միավորով է հետ մնում ֆրանսիական Լիգա 1-ի առաջատար «ՊՍԺ»-ից:
ՈՒԵՖԱ-ի կանոններում ընդհանուր սեփականատեր ունեցող ակումբների վերաբերյալ ասվում է, որ «Յունայթեդը» և «Նիցան» կկարողանան միաժամանակ հանդես գալ եվրոպական մրցաշարերում, եթե նրանց հանդիպումը բացառվի:
Դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե մի թիմ ինքնաբերաբար նվաճի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր, իսկ մյուսը անմիջապես մտնի Կոնֆերենց լիգա:
Եթե և՛ «Յունայթեդը», և՛ «Նիցան» իրենց ներքին առաջնությունների միջոցով նվաճեն Չեմպիոնների լիգայի ուղեգիր, ապա միայն բարձր տեղ զբաղեցրած թիմին թույլ կտան մասնակցել եվրոպական էլիտար մրցաշարին, իսկ մյուսը դուրս կմնա մրցակցությունից: Եթե դիրքերը հավասարվեն, ապա «կարմիր սատանաները» կշահեն Պրեմիեր լիգայի ավելի բարձր վարկանիշի շնորհիվ:
Դեռևս մարտին ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինն ասել էր, որ ընդհանուր սեփականատերեր ունեցող ակումբների հետ կապված կանոնները կարող են մեղմվել, բայց դա դեռ տեղի չի ունեցել։
«Հաշվի առնելով ներկայիս կանոնները, իրավիճակը պարզ է, «Նիցցան» պատկանում է Ինեոսին և նշանակալի դեր կունենա «Յունայթեդի» ղեկավարության մեջ:
«Քանի դեռ կանոնները չեն փոխվել, կամ եթե Ինեոսը չվաճառի իր ակումբներից մեկը, երկու ակումբներն էլ չեն կարողանա միասին խաղալ եվրոպական մրցաշարերում: Դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե մեկը հանդես գա Չեմպիոնների լիգայում, իսկ մյուսը՝ Կոնֆերանց լիգայում:»֊ մեջբերում է The Sun-ը։
Ավելացնենք, որ այս կանոնները կարող են ազդել նաև «Մանչեսթեր Սիթիի» վրա, որի քույր ակումբը՝ «Ժիրոնան», ներկայումս գլխավորում է Իսպանիայի Լա Լիգան՝ առաջ անցնելով Մադրիդի «Ռեալից», «Բարսելոնայից» և Մադրիդի «Ատլետիկոյից»։