Ինչպես հայտնում է The Guardian-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» միացել է «Պորտուի» կենտրոնական պաշտպան Էլյակիմ Մանգալայի համար մղվող պայքարին:
Մեկ օր առաջ հայտնի դարձավ, որ հունվարին Մանգալայի տրանսֆերի համար առաջարկներ կանեն «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին»: Հաղորդվում է, որ պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են նաև «ՊՍԺ»-ն և «Մոնակոն»:
Աղբյուրի հաղորդմամբ, «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը ցանկանում է ուժեղացնել իր պաշտպանության կենտրոնը: «Մանկունյանցիների» գործադիր տնօրեն Էդ Վուդվորդն Մանգալային գնելու որոշ քայլեր արդեն արել է և տրանսֆերին կվերադառնա հաջորդ ամառ, ի տարբերություն «Չելսիի», որը մտադիր է Էլյակիմին ստանալ հունվարին:
Ավելացնենք, որ պայմանագրով Մանգալայի հրաժարագինը կազմում է 45 մլն եվրո (37.8 մլն ֆունտ):