«Մանչեսթեր Յունայթեդը» դարձյալ հետաքրքրվում է «Բարսելոնայի» 21-ամյա կիսապաշտպան Տիագո Ալկանտարայի ծառայություններով:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, «կարմիր սատանաները» Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստով հետաքրքրված են արդեն 3 տարի: 18 ամիս առաջ «Յունայթեդը» անգամ 15 մլն ֆունտ էր առաջարկել, սակայն կատալոնական ակումբի կողմից մերժում էր ստացել:
Տիագոն փորձում էր տեղ գտնել «Բարսելոնայի» հիմնական կազմում, սակայն այժմ նա ընդունել է, որ իրեն այլ ակումբում պետք է փորձի:
-Ցանկացած այլ ակումբում իմ տղան ավելի հաճախ կխաղա: Նա շատ բան է սովորել՝ խաղալով այդպիսի հիանալի ֆուտբոլիստների կողքին, սակայն նրան խաղային ժամանակ է պետք:
Ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի ապագայում: Ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է: Եթե Տիագոն ցանկանում է մասնակցել Աշխարհի 2014 թվականի առաջնությանը, ապա նա պետք է ավելի շատ խաղա:
Ես չգիտեմ՝ «Բարսելոնան» ամռանը նոր ֆուտբոլիստ կգնի՞ թե ոչ: Նրանք առանց այդ էլ շատ լավ ֆուտբոլիստներ ունեն կիսապաշտպանությունում: Բացի դա, հաջորդ մրցաշրջանում Ռաֆինյան (Տիագոի եղբայրը) կտեղափոխվի առաջին ակումբ,- ասել է Ալկանտարայի հայրը:
Ավելացնենք, որ «Բարսելոնայի» հետ Ալկանտարայի պայմանագրով տրանսֆերային արժեքը ֆիկսված է 30 մլն եվրո (25 մլն ֆունտ):