«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է հունվարին հարցում կատարել «Բենֆիկայի» հարձակվող Գոնսալու Ռամուշի վերաբերյալ։
«Յունայթեդը» նոր հարձակվող է փնտրում այն բանից հետո, երբ «կարմիր սատանաները» խզեցին պայմանագիրը Կրիշտիանու Ռոնալդուի հետ։
«ՊՍՎ»-ի ֆուտբոլիստ Կոդի Գակպոին, «Միլանի» հարձակվող Ռաֆայել Լյաոին և «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաո Ֆելիքսին նախկինում կապվում էին «Յունայթեդ» տեղափոխվելու հետ, սակայն ESPN-ն այլ անուն է նշում:
Խոսքը 21 ամյա Ռամուշի մասին է, ով «սատանաների» ուշադրությունը գրավել է Քաթարում ընթացող աշխարհի առաջնությունում իր ելույթով, որտեղ Պորտուգալիայի կազմում չորս խաղում դարձել է երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Մինչ այս մրցաշրջանի մեկնարկը, «Բենֆիկան» բաց էր Ռամուշին վաճառելու համար 20 միլիոն եվրոյով (17 միլիոն ֆունտ): Այս անգամ Գոնսալուն, ով այս մրցաշրջանում իր ակումբի կազմում 10 գոլ է խփել, շատ ավելին կարժենա: