«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է հետաձգել «Սելթիկի» կիսապաշտպան Վիկտոր Վանյամայի տեղափոխությունը մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրը:
Ինչպես հայտնի է, վերջերս «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը եղբոր հետ անձամբ ներկա է եղել «Սելթիկի» հանդիպումներից մեկին:
21-ամյա քենիացու ծառայություններով հետաքրքրված է նաև «Արսենալը», սակայն «Յունայթեդը» կարող է ձեռք բերել ֆուտբոլիստին արդեն այս տրանսֆերային պատուհանի ժամանակ: Այս մասին հայտնում է Manchester Evening News-ը:
Վանյամայի տրանսֆերը գնահատվում է 10 մլն ֆունտ, և այժմ Վիկտորը անհամբերությամբ սպասում է հունվարի վերջին: