«Մանչեսթեր Յունայթեդը» մտածում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ֆուլհեմի» երիտասարդ հարձակվող Մուսա Դեմբելեին գնելու մասին:
Ընթացիկ մրցաշրջանում Դեմբելեն Չեմպիոնշիպում դարձել է 8 գոլի հեղինակ, ինչի շմորհիվ հայտնվել է Պրեմիեր Լիգայի մի շարք ակումբների ուշադրության կենտրոնում:
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, «կարմիր սատանաները» կփորձեն ձեռք բերել 19-ամյա ֆրանսիացուն, ով այժմ լոնդոնյան ակումբի հետ բանակցում է նոր պայմանագրի համար:
Հիշեցնենք, որ այս պահին «Յունայթեդի» տամադրության տակ գտնվում են ընդամենը երկու հարձակվող՝ երիտասարդ Անտոնի Մարսյալը և ռմբարկուական իր հոտառությունը կորցրած Ուեյն Ռունին: Իսկ Ջեյմս Ուիլսոնը վարձավճարով գտնվում է «Բրայթոնում»։