«Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրում է «Ռոմայի» ծագող աստղ Միրալեմ Պյանիչը, ում տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 մլն ֆունտ:
«Ռոման» Ա Սերիայի առաջին 9 տուրերում միայն հաղթանակ է տարել և այժմ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հռոմեացիների այդ հաջողության մեջ մեծ ներդրում ունի հենց 23-ամյա Պյանիչը:
Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, վերջին ժամանակներս «կարմիր սատանաների» սկաուտները մշտապես ներկա են լինում Բոսիայի հավաքականի ֆուտբոլիստի խաղերին:
Աղբյուրի հաղորդմամբ, «Յունայթեդը» կարող է արդեն հունվարին գնել Պյանիչին: