Ինչպես հայտնում է The Times-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչի համար 25 մլն ֆունտ առաջարկել:
Այս ամռանը «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը ցանկանում է մի մեծ տրանսֆեր իրականացնել, որը կհաստատի իր և ակումբի ամբիցիաները:
«Յունայթեդը» հետաքրքրվում էր Կրիշտիանու Ռոնալդուով, Գարեթ Բեյլով և Սեսկ Ֆաբրեգասով, սակայն երեք ճակատներում էլ «մանկունյանցիները» ձախողեցին: Մոյեսն այժմ նշանառության տակ է առել «Էվերթոնի» կիսապաշտպան Մարուան Ֆելայնիին և կփորձի ձեռք բերել «Տոտտենհեմի» նախկին կիսապաշտպան Լուկա Մոդրիչին:
Մեկ տարի առաջ «Տոտտենհեմը» Մոդրիչին վաճառեց «Ռեալին»՝ չցանկանալով նրան զիջել անգլիական այլ ակումբի: Այժմ իրական հնարավորություն կա, որ Լուկան կվերադառնա Անգլիա: