«Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում են հայտնվել «Բենֆիկայի» պաշտպան Էսեկել Գարայը և «Տորինոյի» պաշտպան Անժելո Օգբոնան:
Ինչպես հաղորդում է The Mirror-ը, 26-ամյա Գարային և 24-ամյա Օգբոնային Սէր Ալեքսը տեսնում է որպես թիմի նոր կենտրոնական պաշտպաններ, ովքեր կգան փոխարինելու ավելի տարեց Ռիո Ֆերդինանդին և Նեմանյա Վիդիչին:
Աղբյուրի հաղորդմամբ, ակումբի սկաուտները վաղուց են հետևում այս երկու ֆուտբոլիստներին: Սպասվում է, որ այս մրցաշրջանում նրանք կմիանան «կարմիր սատանաներին»: