«Մանչեսթեր Յունայթեդը» ուլտիմատում է դրել Դավիդ Դե Խեայի առջև և նույնիսկ հասցրել է փոխարինող գտնել իր առաջին համարին։
Ինչպես գիտեք, Դե Խեայի գործող պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանի վերջում, և «Յունայթեդը» չի շտապում օգտագործել այն 12 ամսով երկարաձգելու իր տարբերակը։
Օլդ Թրաֆորդի ակումբի պահվածքը պայմանավորված է նրանով, որ 32 ամյա իսպանացին այժմ դարպասապահի համար շաբաթական ահռելի 375 հազար ֆունտ է ստանում:
«Յունայթեդը» պատրաստ է երկարաձգել Դե Խեայի հետ գործող պայմանագիրը, բայց միայն այն դեպքում, եթե Դավիդը համաձայնի իր աշխատավարձը կրճատել մինչև 250,000 ֆունտ, պնդում է The Sun-ը:
Մինչ Դե Խեան մտածում է, «կարմիր սատանաները» դիտարկում են «Լիդսի» դարպասապահ Իլլան Մելեին որպես Դավիդին փոխարինող: Եթե «սպիտակները» լքեն Պրեմիեր լիգան, ապա 22 ամյա ֆրանսիացուն ձեռք բերելը համեմատաբար հեշտ կլինի: