«Մանչեսթեր Յունայթեդը» որոշել է, որ չի գնի Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Մարսել Զաբիցերին:
Հարձակվող Վաուտ Վեգհորստի պես, Զաբիցերը հունվարին գործուղղվեց «Յունայթեդ» մինչև այս մրցաշրջանի ավարտը:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, երկու ֆուտբոլիստներն էլ չեն կարողացել տպավորել «Յունայթեդի» ղեկավարությանը, և այդ իսկ պատճառով մրցաշրջանի ավարտից հետո Վեգհորստը կվերադառնա «Բերնլի», իսկ Զաբիցերը՝ «Բավարիա»:
Ի տարբերություն Վեգհորստի, Զաբիցերը՝ վնասվածքի պատճառով, հնարավորություն չունի խաղալու Անգլիայի գավաթի եզրափակչում:
Բացի այդ, Զաբիցերը «Յունայթեդի» կազմում անցկացրել է 18 հանդիպում: 29 ամյա ավստրիացին այդ հանդիպումներում կարողացել է աչքի ընկնել երեք գոլով, որոնցից երկուսը խփել է Եվրոպա լիգայի խաղարկության շրջանակներում «Սևիլիայի» դեմ կայացած առաջին խաղում։