«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է վինգեր Ալեխանդրո Գառնաչոյին ակումբի պատմության մեջ ամենաերկար պայմանագիրը շնորհել։
«Յունայթեդը» ցանկանում է Գառնաչոյի ապագան կապել ակումբի հետ առաջիկա ութ տարիների ընթացքում, հայտնում է Daily Mirror-ը իր բացառիկ հոդվածում:
Այնուամենայնիվ, Ալեխանդրոյի ընտանիքը և խորհրդականները չափազանց տպավորված չեն դրանով և չորս տարին ավելի խելամիտ են համարում: Բացի այդ, խորհրդականները դեռևս տարաձայնություններ ունեն աշխատավարձի հարցում։
Չնայած Գառնաչոյի պայմանագրի ավարտին մնացել է ընդամենը մեկ տարի, և չնայած Մադրիդի «Ռեալի» և «Ատլետիկոյի» նման ակումբների հետաքրքրությանը Ալեխանդրոյով, «Յունայթեդը» չի վախենում կորցնել 18 ամյա արգենտինացուն:
Սպասվում է, որ «Յունայթեդը» և Գառնաչոն կհամաձայնվեն շաբաթական 32.000 ֆունտ ստեռլինգ աշխատավարձի շուրջ, և ակումբը կարող է ֆուտբոլիստի նոր պայմանագրում գնման կետ ներառել: