Ինչպես առաջ խոստովանել էր թիմի գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը, այս մրցաշրջանը լավագույնն է Կարրիկի համար: Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը կլրանա 2014թ-ին:
Goal-ի հաղորդմամբ, մրցաշրջանի ավարտին կողմերը կնստեն սեղանի շուրջ: «Յունայթեդը» անգլիացուն կառաջարկի 12 ամսվա պայմանագիր՝ ներկայիս 80 հզր ֆունտ աշխատավարձով:
Նոր պայմանագրի ժամկետը կապված է ֆուտբոլիստի տարիքի հետ: Նույն իրավիճակում է նաև Ռիո Ֆերդինանդը:
Ավելացնենք, որ Կարրիկը 18.6 մլն ֆունտով «Յունայթեդ» է տեղափոխվել 2006թ-ին՝ «Տոտտնեհմից»: Այդ պահից Կարրիկը մասնակցել է 202 խաղի և դարձել 14 գոլի հեղինակ: