«Մանչեսթեր Յունայթեդի» սեփականատերերը թույլատրել են իրենց ակումբին՝ գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու համար:
Տեն Հագը սկսեց գլխավորել «Յունայթեդը» անցած ամառվանից՝ նվաճելով Լիգայի գավաթը Օլդ Թրաֆորդում ունեցած իր առաջին մրցաշրջանում, ակումբին վերադարձնելով Չեմպիոնների լիգա և դուրս գալով Անգլիայի գավաթի եզրափակիչ։
Նույնքան կարևոր է, որ 53 ամյա հոլանդացին «Յունայթեդին» տվել է սեփական խաղային փիլիսոփայությունը: Կարգ ու կանոն է ստեղծվել նաև ակումբի տրանսֆերային քաղաքականության մեջ։
Տեն Հագի գործող պայմանագիրը չի ավարտվում մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը, սակայն Գլեյզերները որոշել է այժմ զբաղվել Էրիկի երկարաժամկետ ապագայով, չնայած այն հանգամանքին, որ ակումբը դեռ գնորդ է փնտրում:
Ինչպես հայտնում է Daily Star-ը իր բացառիկ հոդվածում, Գլեյզերները ցանկանում են նոր պայմանագիր կնքել Տեն Հագի հետ, որը նախատեսված կլինի մինչև 2027 թվականի հունիսը: Էրիկի աշխատավարձը ներկայիս 9 միլիոն ֆունտից պետք է հասնի տարեկան 14 միլիոն ֆունտի:
Գլեյզերները հույս ունեն, որ բանակցությունները հարթ կընթանան, և Տեն Հագը նոր պայմանագիր կստորագրի այս օրացուցային տարվա վերջին: