«Մանչեսթեր Յունայթեդը» «Բարսելոնայի» երիտասարդ կիսապաշտպան Տիագո Ալկանտարային շաբաթական 120 հզր ֆունտ աշխատավարձով պայմանագիր է առաջարկել:
Ինչպես հաղորդում է Goal-ը, «Յունայթեդի» ղեկավարները վստահ են, որ կհաղթեն Ալկանտարայի համար մղվող պայքարում: Հիշեցնենք, որ նրա ծառայություններով հետաքրքրված է նաև Մյունխենի «Բավարիան»:
«Յունայթեդի» վստահությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ անձամբ Տիագոն ցանկություն է հայտնել տեղափոխվել «Օլդ Թրաֆորդ»: Հաղորդվում է, որ մոտակա ժամանակում 22-ամյա իսպանացին «Բարսելոնային» կհայտնի իր որոշաման մասին:
Տիագոյի ներկայիս պայմանագիրը կատալոնական ակումբի հետ կլրանա 2015թ-ի ամռանը և ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները հնարավոր է գնել ֆիքսված 18 մլն եվրոյով (15.4 մլն ֆունտ):
«Կարմիր սատանաների» այս գայթակղիչ առաջարկով Ալկանտարան կարող է դառնալ Դևիդ Մոյեսի թիմի ամենաթանկ վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը: