Ալեխանդրո Գառնաչոյի ապշեցուցիչ գոլը սկիզբ դրեց «Մանչեսթեր Յունայթեդի» ջախջախիչ հաղթանակին «Էվերթոնի» դեմ խաղում՝ 0:3:
Ամադու Օնանան չէր հասցրել վերականգնվել մկանային վնասվածքի, ուստի Իդրիսա Գույեն զբաղեցրեց իր տեղը «իրիսների» մեկնարկային կազմում:
Պրեմիեր լիգայի շրջանակներում Կոբի Մայնոն իր կարիերայում առաջին անգամ հայտնվեց «կարմիր սատանաների» մեկնարկային կազմում։ Առաջին րոպեներից խաղադաշտում հայտնվեցին նաև Լյուկ Շոուն և Անտոնի Մարսյալը։
«Էվերթոն» 0 – 3 «Մանչեսթեր Յունայթեդ»
Գոլեր՝ Գառնաչո, Ռաշֆորդ, Մարսյալ
Դեղին՝ Յանգ, Դուկուրե