«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ալեխանդրո Գառնաչոն բանավոր համաձայնության է եկել նոր երկարաժամկետ պայմանագրի շուրջ։
Գառնաչոն այս մրցաշրջանում անուն է ձեռք բերել՝ բոլոր մրցաշարերում «Յունայթեդի» կազմում երեք գոլ խփելով:
Ալեխանդրոյի գործող պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ տարի, սակայն «կարմիր սատանաները» 18 ամյա արգենտինացուն մի քանի ամիս առաջ հրավիրել էին բանակցությունների սեղանի շուրջ՝ քննարկելու համագործակցության երկարաձգումը։
Ինչպես հաղորդում է ESPN-ը, Գառնաչոն այժմ վերջնական տեսքի է բերել ֆինանսական պայմանները, ինչպես նաև նոր պայմանագրի ժամկետը, որը նախատեսված կլինի մինչև 2028 թվականը:
Գործարքի էությունն այն է, որ նախորդ տարվա ապրիլին «Յունայթեդում» իր նորամուտը նշած Գառնաչոյի աշխատավարձը աստիճանաբար կբարձրանա Էրիկ Տեն Հագի թիմում Ալեխանդրոյի դերի բարձրացմամբ։