«Մանչեսթեր Յունայթեդի» բաժնետոմսերը մեկ օրում անկում են ապրել 13 տոկոսով՝ այն խոսակցությունների ֆոնին, որ Գլեյզերների ընտանիքը չի վաճառի ակումբը:
Այս շաբաթ «Յունայթեդի» հավանական գնորդները սպասում են Գլեյզերների կողմից վարձված Raine Group բանկից ակումբը գնելու իրենց առաջարկների վերաբերյալ արձագանքներին:
Ակնկալվում է, որ Raine Group-ը կասի պոտենցիալ գնորդներին, որ իրենց առաջարկներն անբավարար են և չեն համապատասխանում Գլեյզերների ակնկալիքներին:
Նաև խոսակցություններ կան, որ Գլեյզերներն այժմ կարող է պահպանել «Յունայթեդի» վերահսկողությունը՝ վաճառելով իրենց ակումբի փոքր մասնաբաժինը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, նման լուրերը բոլորովին ոգեշնչող չեն ներդրողների համար, որոնք արձագանքել են «Յունայթեդի» բաժնետոմսերը վաճառելով, ինչի արդյունքում Օլդ Թրաֆորդյան ակումբի ակցիաների գինը ընկել է հարյուր միլիոնավոր ֆունտ ստեռլինգով։
Հավելենք, որ փետրվարի սկզբին «Յունայթեդի» բաժնետոմսերի արժեքը հասել էր պատմական առավելագույնի։ Դա տեղի է ունեցել Քաթարի շեյխ Ջասիմի՝ «կարմիր սատանաներին» գնելու մտադրության մասին լուրերից հետո։ Այդ ժամանակվանից ակումբի բաժնետոմսերը էժանացել են գրեթե 20%-ով։