«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները բողոքել են իրենց ակումբին, որ Ադիդասի նոր մարզաշապիկները շատ նեղ են իրենց համար:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը իր բացառիկ հոդվածում, խաղացողների դժգոհությունը վերաբերում է ոչ միայն մարզաշապիկներին, այլ նաև գուլպաներին, որոնք չափազանց անհարմար են կարված։
Արդյունքում, «Յունայթեդի» որոշ խաղացողներ չեն օգտագործում պաշտոնական գուլպաները մրցաշրջանի երկրորդ խաղից ի վեր: Մյուսները փորձում են դրանց մի փոքր հարմարեցնել իրենց՝ գուլպաների վրա անցքեր անելով:
Անգամ «Յունայթեդի» դարպասապահ Անդրե Օնանան խնդիրներ ուներ, ով հոկտեմբերի 21-ին «Շեֆիլդ Յունայթեդի» դեմ խաղից հետո ստիպված եղավ փոխել իր մարզաշապիկը ավելի մեծ չափսի մարզաշապիկով։
«Յունայթեդի» տեխնիկական հովանավոր Ադիդասն արդեն աշխատում է առաջացած խնդիրը լուծելու ուղղությամբ՝ առաջիկա շաբաթների ընթացքում ծրագրելով «փոքր փոփոխություններ» կատարել մարզահագուստում: