Բրազիլիայի հավաքականի կազմում վնասվածք է ստացել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն։
«Յունայթեդն» այս մրցաշրջանում վնասվածքների մեծ խնդիր ուներ, և Կազեմիրոն այն քչերից էր, ում հաջողվել է մինչ այժմ խուսափել առողջական խնդիրներից:
Այնուամենայնիվ, հինգշաբթի օրը խնդիրներ առաջացան նաև 31 ամյա Կազեմիրոյի մոտ, ով ստիպված եղավ փոխարինվել 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Բրազիլիայի հավաքականի կազմում Վենեսուելայի դեմ խաղի 79-րդ րոպեին:
«Կազեմիրոն խնդրել է իրեն փոխարինել կոճի խնդիրների պատճառով»,- բրազիլացիների գլխավոր մարզիչ Ֆերնանդո Դինիսի խոսքերն է մեջբերում Daily Express-ը։
Ավելացնենք, որ հաջորդ շաբաթ բրազիլացիները դեռ պետք է հանդիպեն Ուրուգվային։