Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Չելսի» հանդիպումը դատելու է 41-ամյա մրցավար Հովարդ Վեբը: Այս մասին հայտնում է ESPN-ը:
Խաղը կայանալու է «Օլդ Թրաֆորդում» մարտի 10-ին:
Նշենք, որ Անգլիայի գավաթի շրջանակներում Վեբը վերջին անգամ «Մանչեսթեր Յունայթեդի» տնային հանդիպումը սպասարկել է 2011 թվականին: Այդ ժամանակ «մանկունյանցիների» մրցակիցը «Լիվերպուլն էր»: Խաղն ավարտվեց 1:0 հաշվով հօգուտ «Յունայթեդի»: